Քեյթ Մոսին դուր չի եկել Էնրիկե Իգլեսիասի անկեղծությունը
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը ելույթ է ունեցել “Topshop” ապրանքանիշի հիմնադիր Ֆիլիպ Գրինի 60-ամյակին նվիված միջոցառմանը Մեխիկոյում եւ “Hero” ռոմանտիկ երգի կատարման ժամանակ որոշել է իր սերն արտահայտել Քեյթ Մոսի նկատմամբ, ով նույնպես հյուրերի թվում էր:
Էնրիկեն ոգեւորված բացականչել է, “Քեյթ Մոս, երբ երեխա էի, խենթորեն սիրահարված էի քեզ: Իմ պատին քո նկարն էր փակցված”:
Սակայն, ի զարմանս ռոմանտիկ երգչի, Քեյթին դուր չի եկել նման խոստովանությունը, եւ նա սկսել է Էնրիկեի վրա նետել բուլկիներ եւ անձեռոցիկներ: Մոդելի ընկերները հիացել են նրա անհեթեթ արարքով, իսկ մյուս հյուրերը պարզապես զարմացած հետեւել են, թե ինչպես է Քեյթը ձեռքի տակ հայտնված ամեն ինչ նետում խեղճ երգչի վրա եւ բարձրաձայն ծիծաղում:
Բարեբախտաբար, Էնրիկեն բավականին բարի է գտնվել եւ հումորով է մոտեցել խենթ մոդելի արարքին:
Շքեղ երեկույթի հյուրերի թվում են եղել նաեւ Գվինեթ Փելթրոուն, Նաոմի Քեմփբելը եւ Քեյթ Հադսոնը: