05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջասթին Բիբերի դեմ դատական հայց են ներկայացրել

Օրերս “Twitter”-ի իր միկրոբլոգում երգիչ Ջասթին Բիբերը  երկրպագուհիներին հայտնել է իր հեռախոսի համարը` առանց նշելու միայն վերջին թիվը: Երկրպագուհիների բանակը, որոնց թիվը 100 հազարի է հասնում, սկսել են  Բիբերին զանգել` փորձելով բոլոր 10 թվային կոմբինացիաներով:

Նույնիսկ չկասկածելով դրա մասին` Ջասթինն անհանգստություն է պատճառել ամուսնական մի զույգի Տեքսասից: Նրանց հեռախոսն այդ օրը դադար չի ունեցել` Ջասթինի երկրպագուհիների զանգերի պատճառով: Չնայած նրան, որ Բիբերն ավելի ուշ ջնջել է չարաբաստիկ հաղորդագրությունը “Twitter”-ից, ամուսնական զույգին դեռ շարունակում են զանգել:

Նրանք հայտարարել են, որ հայց են ներկայացնելու համաշխարհային աստղի դեմ: Թոշակառու զույգը նշել է նաեւ, որ իրենք կբավարարվեն փոքրիկ փոխհատուցումով, Բիբերի անհատական ներողությամբ եւ համերգի տոմսերով` իրենց թոռնուհիների համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ