28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

900 հազար դոլարով կարելի է քաղաքապետ դառնալ

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում գտնվող Բուֆորդ փոքրիկ քաղաքն աճուրդում վաճառվել է 900 հազար դոլարով:

2 անհայտ գնորդներ Վիետնամից դարձել են բենզալցակայանի, խանութի, 1905-ին կառուցված դպրոցի շենքի, ավտոտնակի, 3 ննջասենյակով տան եւ տասնյակ ակր հողամասի սեփականատերերը:

Բուֆորդը ԱՄՆ-ի ամենափոքր քաղաքը համարվելու թեկնածու է, քանի որ այնտեղ միայն մեկ մարդ է բնակվում: Ինքն իրեն քաղաքապետ հռչակած Դոն Սեմոնսը, ով Բուֆորդում հաստատվել է 30 տարի առաջ, որոշել է փոխել բնակատեղին եւ իր “տնտեսությունը” վաճառքի է հանել: Սեմոնսը Բուֆորդում անցկացրած տարիները հրաշալի է համարում, սակայն նրա հարազատները վաղուց տեղափոխվել են այլ քաղաքներ, իսկ ինքը շուտով թոշակի կանցնի: Քաղաքի համար նա սկզբնական գին էր սահմանել 100 հազար դոլարը:

Բուֆորդը գտնվում է Վայոմինգի հարավ-արեւելքում: Քաղաքը հիմնվել է 1860-ականներին միջմայրցամաքային երկաթուղու շինարարական աշխատանքների ընթացքում: Լավագույն ժամանակներում այնտեղ բնակվել են երկաթուղու մոտ 2 հազար աշխատակիցներ` իրենց ընտանիքների հետ, սակայն նրանք սկսել են տեղափոխվել, երբ երկաթուղու կառուցումն աստիճանաբար առաջ է ընթացել:

ԱՄՆ-ի եւս մեկ քաղաք, որը մեկ բնակիչ ունի, Մոնոուայ քաղաքն է Նեբրասկա նահանգում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ