22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

« Մենք սպարապետի էլ ենք տիկ հանել» /վիդեո/

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողները հարցեր ուղղեցին գեներալ Մանվել Գրիգորյանին: Լրագրողներիր հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ից ստացած դասերը շատ են: «Հայ ժողովրդով՝  մենք սպարապետի էլ ենք տիկ հանել: Դարեր շարունակ այսպես ա եղել, բայց դասեր քաղել ու քաղում ենք, էլի սխալներ ենք թույլ տալիս՝ մեր սխալների վրա:Դաժէ անցած դարավերջին աշխարհի առաջ՝ […]

ԱԺ-ում հարգեցին հոկտեմբերի 27 ի զոհերի հիշատակը /վիդեո/

Այսօր վաղ առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, բոլոր խմբակցություններից պատգամավորներ և ԱԺ-ի աշխատակազմը ծաղիկներ դրեցին հոկտեմեբրի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին: Միջոցառմանը ներկա էր Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը: Մանրամասները` տեսանյութում:

Խոզերի ժանտախտի կարգավիճակի ուսումնասիրությունն ավարտվել է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակության (DTRA) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Գործակալությունը մեր երկրում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը երկրի անասնաբուժության և առողջապահության […]

Դրանց օգուտը ո՞րն ա

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողները հարցեր ուղղեցին գեներալ Մանվել Գրիգորյանին: Հարցին,  թե ինչ սպասելիքներ ունի գեներալը,  այսօր Ղարաբաղ մեկնած համանախագահներից, որոնք շփման գծում են լինելու, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Իմ եւ ձեր սպասելիքները մեզանից են, որ մեր երկիրը, պետությունը, սահմանները պահենք: Օրական մի տասնութ տարեկան տղա է զոհվում, մեկի ոտքն է կտրվոմ, մեկի ձեռքը, վիրավորվում […]

Վազգեն Սարգսյանի եղբայրը Սերժ Սարգսյանի մեղքը չի տեսնում

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, վստահ է, որ եթե ներկայիս իշխանությունը հնարավորություն ունենա , կարող են բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ում Սերժ Սարգսյանի մեղքը չի տեսնում։ Հիշեցնենք, Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյան Նա հիշեց, որ Վազգեն Սարգսյանի մահափորձի մասին խոսակցությունները մշտապես եղել են: Այս տեսանկյունից, ըստ նրա, […]

Իսլամիստները պայթեցրել են Փալմիրայի հնագույն սյուները՝ դրանց վրա մարդկանց կապելով /ֆոտո/

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Փալմիրա քաղաքի 3 հնագույն սյուներ են պայթեցրել։ Նրանք միեւնույն ժամանակ երե հոգու մահապատժի են ենթարկել՝ նրանց կապելով այդ սյուներին։ Փալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային պատմամշակութային կոթող։ Սակայն քաղաքը մեկ տարի է՝ գտնվում է ահաբեկիչների իշխանության ներքո, եւ նրանք հերթով ոչնչացնում են քաղաքի պատմամշակութային օբյեկտները։

Հոկտեմբերի 27-ը ինչ-որ ժամանակ հետո կբացահայտվի. Գալուստ Սահակյան

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ամեն անգամ ցավ է ապրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի համար, քանի որ «այդ իրողությունը բավականաչափ փխրուն դարձրեց պետականության հիմքերը»: «Չնայած դրան` պետք է ուժ գտնենք, որպեսզի մեր վշտի և ցավի մեջ կարողանանք հնարավորինս ամրության եզրեր գտնել: Այն ոգին, որը  մենք տիրապետում ենք, պետք է […]

Ոստիկանությունը հրապարկել է

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն արդեն հրապարակվել են: Ոստիկանության կայքում հասանելի են ցուցակների նախնական տարբերակները՝ ըստ ընտրատեղամասերի: Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Տվյալները տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ։ Նշենք սակայն, որ իրավապաշտպան որոշ կառույցներ հայտնում են, որ ընտրողների նախնական ցուցակում անճշտություններ կան: Ըստ վերջիններիս՝ ընտրողների ցուցակն ուռճացված է և հաճախ […]

«Ալեքսանյան Սամոյի փողերից սաղ էլ օգտվում են»

Գեներալ Մանվելը հերքում է տեղեկությունները, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ իր հարաբերությունները վատացել են: «ԵԿՄ վարչության անդամ է, հայ մարդ է, վատը ո՞րն է, ես քո հետ վա՞տ եմ: Ախր էնպիսի բան եք ասում»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանը: Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, […]

Գրետա Մայրիկը չի այցելել որդու շիրիմին /Ֆոտո/

Այսօր, ի տարբերություն անցած տարիների, Եռաբլուր պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի  շիրիմին հարգանքի իրենց տուրքն են մատուցել միայն գեներալներ Մանվել Գրիգորյանը, ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Սպարապետի շիրիմին ծաղկեպսակներ կան նաև ՀՀ կառավարության և ԱԺ անունից, սակայն պատկան մարմինները դեռևս չեն այցելել Եռաբլուր: Henaran.am-ի հետ զրույցում Եռաբլուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի