06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Լևոն Զուրաբյանը չի հրաժարվում 42 հազար դոլարանոց «պադավատից»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բացահայտեց, թե ինչու է վերջերս ԱԺ-ում պարբերաբար արտահերթ նիստեր գումարվում` դա արվում է միմիայն ուշադրությունը Սահմանադրական փոփոխությունների գործընթացներից շեղելու համար: Հիշեցնենք, կառավարությունն այս շաբաթ էլ որոշում կայացրեց երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրելու առնչությամբ:

Որքան է «նստում» իր ծառայողական թանկանոց մեքենան պետական բյուջեի վրա, որն արժե 42 հազար դոլար` հարցրին պատգամավորին: Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը ԱԺ աշխատակազմին առաջարկել է մի քանի դաս ավելի ցածր մեքենաներ հատկացնել, սակայն վեց ամիս անց ստացել է մերժում:

Ըստ Զուրաբյանի՝ այսպիսով իրենց խմբակցությունը ստիպված է հենց այդ մեքենայով իրականացնել խմբակցության աշխատանքները: ՀԱԿ խմբակցության ղեկավարը անլուրջ համարեց լրագրողներից մեկի՝ հեծանիվով ԱԺ գալու վերաբերյալ հարցը: Իսկ ինչու Զուրաբյանը չի հրաժարվում  թանկանոց «պադավատից»: Ասաց` այդ տրամաբանությամբ կարող են հրաժարվել ԱԺ-ի տված թղթից կամ ջրից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ