11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սարսափից ցնցվող աշխարհում դեպի ապահով Հայաստան

Հրապարակվել է Լոնդոնի Էկոնոմիկայի և խաղաղության «Ահաբեկչության գլոբալ ինդեքս 2015» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանն ահաբեկչության հնարավոր սպառնալիքի առումով ամենաանվտանգ երկրների շարքում է: Ինդեքսում ներառված 162 պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:

Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 93-րդ և 71-րդ տեղերը, Իրանը 39-րդն է, Թուրքիան՝ 27-րդը։ Առաջին հինգ վտանգավոր երկրներն են՝ Իրաքը, Նիգերիան, Աֆղանստանը,Պակիստանը և Սիրիան:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականին աշխարհում 67 երկիր է եղել, որտեղ ահաբեկչության հետեւանքով առնվազն 1 մարդ է զոհվել: Դա 8-ով ավելի է նախորդող տարվանից, ներառյալ՝ այնպիսի զարգացած պետություններ, ինչպիսիք են Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կանադան եւ Ֆրանսիան:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ