14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի դժգոհում

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը գոհ է պատգամավորական աշխատավարձից և չի կիսում այն պատգամավորների տեսակետները, ովքեր դժգոհում են իրենց աշխատավարձից: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Բաբայանը մանրամասնեց, որ պատգամավորների մեծ մասի հույսը աշխատավարձի վրա չէ, բացի այդ մեր երկրի տնտեսությունը թույլ չի տալիս, որպեսզի մեր խորհրդարանի պատգամավորները ստանան ավելի բարձր աշխատավարձ, քան այլ երկրների օրենսդիրները:

Հակառակ դրան՝ պատգամավորը վստահություն հայտնեց, որ բարձր պետք է լինեն այն սոցիալական խմբում ընդգրկված քաղաքացիների աշխատավարձերը, ովքեր դրա կարիքը ավելի շատ ունեն: Բաբայանը կարծում է, որ բարձր պետք է լինեն մշակույթի, գիտության, բժշկական ոլորտի ծառայողների աշխատավարձերը, նաև կենսաթոշակները:

Նկատենք, վերջերս երբ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր օրենսդիրի ուռճացված ավտոպարկի հարցը` բերելով Դանիայի օրինակը, որտեղ միայն ԱԺ խոսնակն ունի ծառայողական ավտոմեքենա, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր` երանի ՀՀ պատգամավորները Դանիայի գործընկերների չափ բարձր աշխատավարձ ստանային, այդ դեպքում կհրաժարվեին ծառայողական ավտոմեքենաներից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ