22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չի մնալու

ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը վստահ է` սահմանադրության փոփոխությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանության ղեկին.

«Երբ խոսում ենք Սահմանադրական փոփոխություններից, մոռանում ենք մի բան. եթե տեղի չեն ունենում այս փոփոխությունները, ՀՀԿ-ն չի՞ վերարտադրվելու: Չկա կասկած, որ վերարտադրվելու է: Այլ հարց է՝ մնալու է Սերժ Սարգսյանը, թե՝ ոչ: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի մնալու, այլ հեռանալու է իշխանությունից: Ինքը գոնե բազմիցս պնդել է այս մասին, և չեմ կարծում, որ մարդ կարող է ամբողջ հասարակության առաջ կանգնի, հայտարարի, հետո հրաժարվի իր խոսքից»:

Զուրաբյանը  հանգիստ է վերաբերվում այն մտահոգություններին, որոնք կապված են գերագույն գլխավոր հրամանատար չունենալու մտավախության հետ.

«Սահմանադրությունն այդ հարցերի պատասխանները տալիս է: Ես չեմ տեսնում որևէ բարդություն՝ ասենք ՀՀ նախագա՞հը, թե՞ վարչապետն է այդ գործընթացները ղեկավարելու: Այս հարցն այստեղ լուծում ստանում է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ