22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել

Այսօր՝ 2015 թ. նոյեմբորի 20-ին «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հանրաքվեի գործընթացում ընդդիմադիրների նկատմամբ հալածանքի սաստկացման քաղաքական և իրավական հետևանքները՝ արձանագրված փաստերի օրինակով» թեմայով:

Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան լրագրող Ժաննա Ալեքսանյանը և «Ընդդիմության միասնական շտաբ»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Բանախոսները ներկայացրեցին հանրաքվեի գործընթացի ժամանակ ընդդիմադիրների նկատմամբ հալածանքի սաստկացման փաստերը, արձանագրեցին, որ կառավարող վարչախումբը բացահայտ կերպով փորձում է բռնության միջոցով ստանալ հանրաքվեի՝ իր համար անհրաժեշտ դրական արդյունք, որը հանգեցնելու է բռնապետության հաստատման և, ի պատասխան դրա՝ քաղաքացիների հավանական ընդվզման՝ այդ ամենից բխող անցանկալի ծանր հետևանքներով, ինչի ամբողջ պատասխանատվությունը կրելու է վարչախումբը:

Միևնույն ժամանակ՝ բանախոսներն ընդգծեցին, որ նման պայմաններում անցկացվող հանրաքվեն և դրա արդյունքներն ի սկզբանե լեգիտիմ չեն և, եթե այդ հանգամանքը մինչ այդ ակնհայտ էր ՀՀ քաղաքացիների համար, ապա դրանից հետո որպես անառարկելի փաստ ակնհայտ կդառնա ամբողջ միջազգային համայնքի համար:

Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Ժաննա Ալեքսանյանը հայտարարեցին արեցին, որ նոր սահմանադրության դեմ գործող անձանց, առաջին հերթին՝ Նոր Հայաստան ճակատի ներկայացուցիչների դեմ համակարգված կերպով իրականացվող հալածանքի սաստկացումը վկայում է այն մասին, որ վարչախումբը փորձելու է նրանց ղեկավարներին հերթական անգամ ապօրինի կերպով կալանքի ենթարկել, որպեսզի կարողան ապահովել  հանրաքվեի դրական արդյունքը: Նրանք նաև հայտարարեցին, որ պատրաստ են արագ արձագանքելու վարչախմբի կողմից սպասելի բռնությունների ալիքին և ստանձնելու բռնության ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ