22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օսկանյանի սարքած «ինտրիգը»

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Ազգային ժողովում հերթական անգամ մերժեց զրուցել լրագրողներին հետ: Պատասխանելով հարցին` արդյո՞ք պատրաստվում է կուսակցություն ստեղծել՝ ասաց.  «Չեք ուզում սպասել, չե՞ք ուզում, որ ինտրիգը մնա»:

ԱԷԿ-ի հետ կապված մի շարք հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի […]

Ով չի կարում ծեծի՝ իրեն են ծեծում.գեներալ Մանվել

«Ազատամարտիկներն իմ ու քո պես քաղաքացիներ են, ամեն տեղ էլ ամեն երևույթ էլ ռաստ գալիս ես: Եթե մի տեղ ծեծվում են, մի հինգ տեղ էլ ծեծում են, հիմի մարդ են, պատահում է, կծեծվեն էլ, կծեծեն էլ»,– այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում, անդրադառնալով ազատամարտիկներին ծեծի ենթարկելու խնդրին ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Գեներալը օրինակ բերեց, որ […]

«Գողական ե՞ք, թե՞ ոստիկան»

Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործեց մարտի մեկի դեպքերի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար: Փաշինյանը հիշեց, որ մինչև այժմ գործը բացահայտված չէ, չկան մեղավորներ: Նա քննադատեց դատական և ոստիկանական համակարգը, նույնիսկ ասաց, թե բացահայտ փաստեր կան, սակայն դեպքը չի բացահայտվում: Փաշինյանը նկատեց, որ շատերին է ձեռնտու, որ […]

«Ոստիկանին բոբո մի սարքեք»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անընդունելի է համարում այն, որ պատգամավորների մի մասը փորձում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներքաշել քաղաքական թատերաբեմ, ինչը, ըստ Շարմազանովի, ճիշտ ճանապարհ չէ: Խոսելով ՄԻՊ-ի տարեկան զելույցի մասին՝ Շարմազանովը նկատեց` բանականաբար կլինեն պատգամավորներ, ովքեր  միայն սև գույներով կներակայացնեն զեկույցը, որոշները դժվարությամբ կընդունեն քննադատությունները, սակայն չպետք է զեկույցի քննարկումն առիթ դարձնել սեփական կուսակցության անունը […]

Նախագահը մեկնում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Արտագաղթից ավելին

Gallup կազմակերպությունը հրապարակել է  «Համաշխարհային իրավունք և կարգ- 2015» զեկույցը , որը ներկայացնում է այն երկրները, որտեղ մարդիկ իրենց առավել ապահով են զգում գիշերը միայնակ քայլելիս։ Ապահով երկրների ցանկում ընդգրկվել է նաեւ Հայաստանը: Մենք 9-րդն ենք։ Զեկույցը հիմնված է 2014 թվականին 141 երկրներում անցկացված ավելի քան 142.000 հարցազրույցների հիման վրա: Ապահով երկրների տասնյակում են՝ Սինգապուրը, Հոնկոնգը, […]

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Հայաստանում իր ռազմակայանի ստուգումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության համալիր հանձնաժողովը Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող իր ռազմակայանների ստուգումներ է սկսել, հայտնում է РИА Новости-ն։ «Ստուգման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու հերթապահ ստորաբաժանումների, պահեստային պահակախմբերի եւ հրշեջ խմբի պատրաստվածությանը»,-ասված է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն ու կգնահատեն անցած շրջանում կատարված […]

«Տղայական կեցվածքի տեղ չէ խորհրդարանը»

«Երեկվանից մենք քննարկում ենք «2014 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած զեկույցը: Ինչպես և շատերը Ձեզանից ,հարգելի գործընկերներ,ես սա համարում եմ չափազանց կարևոր  ինստիտուտ և չափազանց կարևոր  զեկույց, որ ընդհանրության մեջ ներկայացնում է մեկ տարում երկրում մարդու իրավունքների խախտման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի