19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը, խորը մտահոգություն հայտնելով բազմաթիվ զոհերի հանգեցրած լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ, կոչ է արել կողմերին անմիջապես ապահովել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և […]

Պինդ կաց, Հայ Ազգ. Հենրիխ Մխիթարյանի գրառումը

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:  նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` օգտագործելով #NKpeace հաշթեգը: «Մեր ազգի համար այս ծանր պահերին եկեք միասնականություն և ուժ ցույց տանք: Իմ աղոթքներն եմ ուղղում տարածաշրջանում խաղաղության և խորը մտահոգությունը մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»,-նշել է Մխիթարյանը:

Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներն ուղևորվում են տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն կուղեւորվեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։ Այդ մասին տեղեկացրել է Ria novosti գործակալության աղբյուրը։ Նշվում է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեռևս կգտնվի Վիեննայում, որտեղ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ է ընթացել՝Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ավելի ուշ նա կմիանա ռուս և ֆրանսիացի համանախագահներին։ Ակնկալվում է, որ […]

Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք․ Հրանտ Բագրատյան

«Մարտակերտը ցույց տվեց, որ դա նման չէր 25 տարի առաջվա պատերազմին։ Բայց ես ուզում եմ ասել, որ Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ այս երեք երկրների շղթայում միայն Հայաստանն է, որ ունի մի բան, որ կարող է անպատասխան մնալ. Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք։ Մենք մեզ պետք է պաշտպանենք», -ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա

Ս.թ. ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ստեփանակերտը հայտնել է Բաքվի հետ բանակցությունների պայմանները

Լեռնային Ղարաբաղը պատրաստ է կառուցողական բանակցություններ ունենալ Բաքվի հետ եւ ընդունելի փոխզիջումների գնալ, երբ որ պաշտոնապես կճանաչվի Ադրբեջանի կողմից: Այդ մասին ասել է Մոսկվայում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, գրում է INTERFAX.RU-ն: «Մեր դիրքորոշումը բացարձակ պարզ է ու հասկանալի՝ ճանաչեք մեր անկախությունը, և մենք պատրաստ կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ցանկացած հարցի շուրջ եւ գնալ փոխզիջումների»,-ասել է […]

«Ձեր իրավունքն է՝ ում հավատալ»

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության (ԼՂՀ) սահմանում շարունակվում է զինված հակամարտությունը: Կողմերից յուրաքանչյուրը հայտնում է, որ հակառակորդը լուրջ կորուստներ ունի. խաղաղ բնակչության մեջ նույնպես զոհեր կան: Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է 1991թվ. և ավարտվել է 1994թվ. զինադադարի մասին համաձայնագրով՝ կնքված […]

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ: Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով: Նախագահ […]

Սա ոճիր է ոչ միայն հայության դեմ, այլև ողջ մարդկության. իրավապաշտպան

«Ադրբեջանի ուզածը ցեղասպանություն իրականացնելն է: Հարձակման բուն նպատակը հենց դա է եղել: Տեսել ենք, թե ինչ է կատարվել խաղաղ բնակչության հետ: Այդպիսի վայրագություննեևը հստակ ցույց են տալիս նրանց նպատակը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանն ընդգծեց, որ Ադրբեջանը խախտել է բազմաթիվ միջազգային կոնցենցիաներ, ու հարկ է այս խնդրին ուշադրություն դարձնել, որովհետև սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի