21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գոյություն ունեն դեղեր, որոնք կարող են գենոտիպը վերացնել.մասնագետ/վիդեո/

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված  ասուլիսի  ժամանակ անդրադարձավ Դեղերի մասին օրենքին:

Բանախոսը նշեց, որ  գոյություն ունեն դեղեր, որոնք կարող են գենոտիպը վերացնել: Դեղերի մասին օրենքն, ըստ նրա, այս հարցում օգտակար կլինի:

«Կեղծում են այն դեղերը, որոնք ավելի թանկ են և խիստ անհրաժեշտ են: Ընդգրկվելով ԵԱՏՄ-ի կազմի մեջ, մենք լուրջ ռիսկեր ունենք, որովհետև Ռուսաստանի շուկան դեղերի կեղծման լուրջ թիրախ է աշխարհում և այդ կեղծված դեղերը կարող են հեշտությամբ Հայաստան ներթափանցել: Դա վերահսկում է դեղերի գործակալությունը: Իմ կարծիքով` նոր օրենքով, պետք է դեղերի գործակալությանը հզորացնել, որպեսզի կարողանա գործունեություն ծավալի»,-ընդգծեց Գայանե Խաչվանքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ