«Ո՞վ ա չափել էդ 800 հեկտարը » /վիդեո/
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի ավտոճանապարհների վիճակին:
«Ճանապարհները բարեկարգված են, նորմալ են, մասնակի ասֆալտապատում արվելու են էս տարի, բայց փոսային նորոգումներն ամբողջությամբ վերջացված են»,- ասաց: Սուրիկ Խաչատրյանն անդրադարձավ 2015 թվականի բյուջեի կատարողականին: «2015 թվականին 14-ից ավելի նորմալա եղել: 16-ը համոզված ենք, ավելի լավ կլինի»:
Ի դեպ, անդրադառնալով հայկական կողմի կորցրած 800 հեկտար հողատարածքի շուրջ քննարկումներին` նախկին ազատամարտիկ մարզպետը նշեց. «Էդ 800 հեկտարն ո՞վ ա ասել»: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է ասել, արձագանքեց. «Հարաբերական ա ասել, Սերժ Սարգսյանը հո չի ասել, որ կոնկրետ 800, ո՞վ ա չափել էդ 800 հեկտարը… Թալիշում հիմա ժողովուրդը բնակվում է, Մատաղիսում էլ են բնակվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: