13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լավրովը Բաքվում դիվանագիտորեն տեղը դրեց Մամեդյարովին /վիդեո/

Այսօր Բաքվում կայացած Լավրով-Զարիֆ-Մամեդյարով եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը տեղը դրեց Մամեդյարովին: Պատասխանելով Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, Մամեդյարովը նշեց, որ միամիտները կարող են պնդել, որ դա կարելի է պահպանել երկար ժամանակի ընթացքում, և այս պարբերական բռնկումները, փոխհրաձգությունը կլինեն անխուսափելի: «Ես Սերգեյի հետ քննարկել եմ, ես վատատես եմ միջադեպերի հետաքննության մեխանիզմի […]

«Էս հրացանս Ալիևի աչքն եմ կոխելու» /վիդեո/

«Մեր ունեցած որսորդական հրացաններով բարձրանում ենք դիրքեր ու փորձում ենք մեր ձևով պաշտպանել մեր սահմանները»,-Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Մասիս Քալանթարյանը: Նա ընդգծեց, որ գյուղում բոլորն էլ վստահում են Հայոց բանակին և սահմանապահ զինվորին, սակայն իրենց չափով փորձում են օգտակար լինել և մասնակցել հայերնիքի պաշտպանության գործին: Զրույցի վերջում Մասիս […]

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ վարչապետի գլխավորած  պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար  Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը,  Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու […]

«Պառլամենտական սերունդ» ՀԿ-ն դիմել է ՀՀ Ազգային ժողովին

«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը զորակցություն է հայտնում Արցախի գործընկերներին եւ ժողովրդին: Արդեն երեք օր շարունակ Ադրբեջանը սանձազերծել է ռազմական արկածախնդիր արշավ՝ չխորշելով խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններից, դպրոցների թիրախավորված կրակահերթերից եւ զոհերի մարմինների հրապարակային անարգանքից: Մենք կոչ ենք անում Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ամերիկայի մեր պառլամենտական գործընկերներին միանալ զորակցության մեր կոչին եւ դատապարտել նավթային բռնապետության այս […]

Կորուստները կազմել են. ադրբեջանական կողմը` 170 մլն., Արցախը` 14 մլն. դոլար

Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը իր տնտեսական հաշվարկներ են այսօր ներկայացրել, թե որքան դրամական կորուստներ են տվել կողմերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով: Վերլուծաբանն նշել է, որ մոտ 14 միլիոն դոլարի կորուստ ունի Արցախը, իսկ 170 միլիոն դոլարի` ադրբեջանական կողմը. «Մի կողմից՝ այս փաստը ոգևորիչ կարող է լինել, մյուս կողմից` ակնհայտ է, որ […]

Լեռնային Ղարաբաղի իրավիճակը հեռու Է կայուն լինելուց. Պեսկով

Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում հետընթաց է արձանագրվել։ Այստեղ իրավիճակը հեռու է կայուն լինելուց: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է rg.ru-ն։ «Անշուշտ, իրադրությունը դեռեւս շատ հեռու է կայուն լինելուց։ Չի կարելի սահմանափակվել ձեռք բերվածով, եւ ոչ ոք չի պատրաստվում դա անել։ Նախքան այդ թեժ բախումների վերսկսվելը կային շատ լավ մշակումներ, շատ […]

Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։ Եթե ռազմական գործողությունների առաջին օրերին դրանց քարոզչությունը լռում էր, հետո պարզապես անիմաստ ստեր տարածում, ապա հիմա կամաց֊կամաց համակարգված տեսք […]

Հերոսական Մատաղիս. դիրքերում կանայք են

Տեր Արամ քահանա Միրզոյանը ֆեյսբուքի իր հանրագրում տեղադրել է լուսանկարներ և գրառել. «Շնորհավոր Մայրության և Գեղեցկության տոնը՝ Աստվածամոր Ավետման տոնի շնորհով… Հերոսական ՄԱՏԱՂԻՍ… 07 ապրիլի 2016թ.»: Լուսանկարներում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված