Ձկնաբուծարանների փակվելը վնաս է հասցնում մեր երկրի ընդերքին. Արթուր Աթոյան /վիդեո/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հենարան» մամուլի ակումբում «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը շեշտեց՝ վերջին հինգ օրերի ընթացքում ևս երեք ձկնաբուծական տնտեսություն է փակվել:
«Պիտի ոչ հուսադրող հայտարարություն անեմ. ձկնաբուծարանների փակվելը վնաս է հասցնում մեր երկրի ընդերքին և հողի արտաքին մակերեսին: Ձկնաբուծարանների փակվելու պարագայում ջրօգտագործումը դադարեցվում է: Դրա արդյուքնում խորքային հորերը փակվում են, բայց քանի որ մենք խորքային հորերը լիկվիդացնելու հնարավորություն չունենք, ժամանակավորապես փակում ենք: Արդյուքում ջուրը գնում է հողի մյուս շերտերը՝ խարխլելով ընդերքի կառուցվածքը: Ջրի պաշարն էլ ենք կորցնում, վնասներ էլ ենք կրում»:
Արթուր Աթոյանը շեշտեց՝ մեր երկրում ձկնարտադրության ոլորտում խնդիրներ կան:
‹‹Գյուղնախախարարությունը պետք է կարգավորի ձկնարտադրության հետ կապված խնդիրները, բայց այսօր ձկնարտադրությունը խնդիրներ ունի:Նախարարությունն անում է այնպիսի հայտարարություններ, ոոնք իրականությանը չեն համապատըասխանում: Մենք ունենք մահացող ձկնաբուծական ընկերություններ, բայց կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում››:
Մանրամասները՝ տեսանյութում: