15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կրճատումների դեպքում առաջին հերթին կկրճատվեն թափուր հաստիքները. Մանվել Բադեյան

7000 քաղաքծառայության  պաշտոնների՝ մոտավորապես  10 տոկոսն այս պահին թափուր է: Կրճատումների դեպքում առաջին հերթին կկրճատվեն այս թափուր հաստիքները:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

«Այս պահին կխուսափեմ որևէ թիվ նշել, որովհետև պետական մարմիններն իրենք պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն, հանձնաժողովը քննարկի և նոր պարզ կլինի, թե որքան: Բայց զուտ իմ անձնական կարծիքով` կրճատումների տեղ կա: Միայն թափուրներիի կրճատումով դժվար կլինի, քանի որ միայն թափուրները չեն, որ ծախս են պարունակում»,- ասաց Բադեյանը:

Մանվել Բադալյանը շեշտեց՝  կան թափուր պաշտոններ,  որ երկար ժամանակ է` այդ պաշտոնները չեն համալրվում:

«2015 թվականին կազմակերպած 908 մրցույթներից 135-ում հաղթող չի եղել: Մենք խոսում ենք գործազրկության մասին, սակայն ուզում եմ ասել, որ որակը չի բավարարում, իսկ անորակ պետական ծառայողներ մենք պետք է ձգտենք չունենալ: Պետական ապարատի հաշվին չպետք է լուծել մարդկանց սոցիալական ապահովածության խնդիրը», – ասաց Բադեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ