17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բանաձեւում առկա ուղերձները նաեւ Թուրքիային են ուղղված․ Բունդեսթագի փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Տիկին Բուլմահնը նշել է, որ բանաձեւում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով եւ ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում:

Նա կարեւորել է Գերմանիայի կողմից պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում: Տիկին փոխնախագահը նշել է, որ բանաձեւում առկա ուղերձները նաեւ Թուրքիային են ուղղված:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ