Հոկտեմբերի 14 -20-ը մայրաքաղաքում ծնվել է 451 երեխա
Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 451 երեխա՝ 246 տղա, 205 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37151 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն





































