27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Էդ պարարտանյութերի սուբսիդավորումը կոռուպցիայի բուն է»

2017 թվականի պետական բյուջեով Գյուղատնտեսության նախարարությանը նախատեսվել է հատկացնել 10 միլիարդ 309 միլիոն 306.000 դրամ, որից 6,5 միլիարդը՝ բյուջետային ծրագրերի համար: Այս մասին ԱԺ Ֆինանսավարկային և Գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «2017 թվականի ընթացքում քաղաքականությունն ուղղվելու է տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես՝ բարձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, գյուղատնտեսությունում իրականացվող հիմնական ռեսուրսների մատչելությանը»,-ասաց նախարարը:

Նա հայտնեց՝ նախորդ տարվա հատկացված բյուջեի համեմատ նախարարությունն առաջարկել է 7 տոկոս տնտեսում: «Պարարտանյութը և դիզվառելիքը տրամադրում ենք, բայց սուբսիդավորման ուղղությունները պետք է ուղղվեն, մեր կարծիքով, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,-շեշտեց նախարարը՝ նշելով, որ պարարտանյութերի սուբիդավորման հարցը մանրամասն քննարկվում է ԱԺ համապատասխան հանձնաժողովում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, դիմելով նախարարին, ասաց, որ կուզենար բյուջետային միջոցները տրամադրվեն այն ուղղությամբ, որ «նպաստեն մասնավոր մարդկանց ներդրումներին». «Էդ պարարտանյութերի սուբսիդավորումը կոռուպցիայի բուն է, անիմաստ միլիարդներ են, որը չի աշխատում»,-ասաց նա: Նախարարը համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, սակայն հավելեց, որ «մինչև մի մեխանիզմը վերացնեն, պետք է հստակ գործող մեխանիզմ ներդնեն»: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ ժամանակին, երբ քննարկվում էր գյուղացիական տնտեսություններին սուբիսադավորման կարգով պարարատանյութեր տրամադրելը, հարց էր առաջանում՝ ինչո՞ւ է գնումներն անում նախարարությունը, այլ ոչ մասնավորը.

«Կուզենայի ձեր մեկնաբանությունը լսել այս մասին, համոզված եմ, որ մենք լավագույն ճանապարհը չենք ընտրել»,-ասաց Հարությունյանը: Իգնատի Առաքելյանը համաձայնեց, որ պարարտանյութերի գնման ընթացակարգը պետք է վերանայվի. «Համոզված եմ, եթե մենք նոր մեխանիզմը ներդնենք, պարարտանյութերի շուկան ավելի դեմոկրատ կդառնա ու ավելի էժան գներ կլինեն ՀՀ-ում»,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ