31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքական լոլիկը մտնում է Հայաստան, վրան գրվում է made in Armenia

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդրանում բյուջեի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց  լոլիկի արտահանման խնդրից: «Ուզում եմ անդրադառնամ լոլիկի էպոպեային: Մի ժամ առաջ էլ հանդիպել եմ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանին: Նա ինձ ասաց, որ 2015 թվականին հազար տոննայից ավել արտահանում չի եղել ՀՀ-ից, բայց վիճակագրությամբ դրանից 40 անգամ ավելի լոլիկ է արտահանվել Ռուսաստան:

Ես բաց հայտարարում եմ, որ սա պետական հանցագործություն է: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է տեղի ունեցել: Եվ եթե այո, ապա այսպիսի պետական խայտառակությունը կանխելու համար ի՞նչ եք անելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը: Գյուղատնտեսության նախարարը բավարարվեց հայտարարելով, թե տեղյակ չէ դետալներից և միայն ուրախ է, որ արտահանումը շատանում է: ՀԱԿ պատգամավորն արձագանքեց, թե խնդիրն այն է, որ թուրքական լոլիկը մտնում է Հայաստան, վրան գրվում է made in Armenia և արտահանվում է: «Դա հայկական ապրանք չէ: Սա քրեական հանցագործություն է, եղե՛ք հետևողական»,- հորդորեց ՀԱԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ