08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

«Սիրիահայերը ուզում են ապրել Օպերայի տարածքում». փոխնախարար

«Սփյուռքի նախարարությունը 160 առաջարկ է  ստացել մարզերում   սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար»,-այսօր՝ նոյեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  Սփյուռքի փոխնախարար  Սերժ Սրապիոնյանը:

Սրապիոնյանը նշեց, որ  սիրիահայերը հրաժարվում են առաջարկից, թե այդքան հեռու չեն կարող գնալ ապրելու, քանի որ սովոր են քաղաքում ապրել.« Պարույր Սեւակի անվան թանգարանի տնօրենը  զանգահարել է մեզ եւ ասել, որ երկու հարկանի առանձնատուն  ունի՝ ամբողջ կահույքով, անկողինով եւ այլն, պատրաստ է առանց կոպեկի տրամադրել սիրիահայ ընտանիքի:  Գյուղական վայրերում բնակարանները հողամաս ունեն, բայց դա էլ ենք հասկանում: Քաղաքաբնակը հողագործությամբ զբաղվել չի կարող զբաղվել:Եղել է դեպք, երբ մարդը իր մասնագիտությամբ իր նախկին աշխատավարձի կրկնակին կարող էր ստանալ, սակայն հրաժարվել է գնալ»,- նշեց փոխնախարարը:

«Շատերը ցանկանում են ապրել Օպերայի շրջակայքում: Ձեզանից քանիսն է այդ տարածքում ապրո՞ւմ,-հարցը լրագրողների ուղղեց փոխնախարարը:

Ըստ Սերժ Սրապիոնյանի՝  նախարարությունը ամեն օր էլ  ընդունում է սիրիահայ  ընտանիքների, օգնում նրանց,  ժամանակավոր կացարաններ տրամադրում, հետո որոնում են բնակարաններ,  եւ վճարում են նաեւ վարձի մի մասը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ