27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ ժամանակ տեսնում ես՝ էտ մարդուց բան էլ չկա վերցնելու. նախարար

2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարցրեց, թե սուբսիդավարվում է պարարատանյութերի և վառելքի գումաները, որոնց մի մասն ամբողջական չեն, քանի որ շատ գյուղացիներ և ֆերմերներ պարտք են մնացել, և արդյոք դրանք չեն ազդելու ծավալի վրա:  Պատգամավորը նաև նկատեց, թե Ջրային տնտեսությունը պիտի լինի գյուղնախարարության կազմում, սակայն այս տարի Էներգետիկայի և բնական պաշարների կազմ ընդգրկեցին: Այնուհետև նա նշեց, թե գյուղոլորոտին առնչվող բոլոր ծրագրերը պետք է գյուղնախարարությանը ենթակա լինեն, մինչդեռ 70%-ը նրանց տրամադրման տակ չէ և հարցրեց, թե չի՞ խանգարում ծրագրերի կյանքի կոչելուն:

Պարարտանյութերի և վառելիքի հարցով, ըստ նախարարի, խնդիր է, և քննարկում են, որպեսզի միգուցե ստանան բոլորի անվանական ցուցակները պարտք ունեցող գյուղացիների ու ֆերմերների անունները: Նախարարը ասաց, թե պարտքը ստանալու համար որոշ դեպքերում դատարան են դիմել և այս պահին չի էլ կարող ասել, թե ինչքանով է պարտքը վերարձնելի: «Շատ ժամանակ տեսնում ես՝ էտ մարդուց բան էլ չկա վերցնելու»,-ասաց նա և նշեց, թե գումարը նույն քանակով է պահվել: «Համայնքներից է գալիս, թե ով ինչքան է ուզում, պատրաստ է գնել, ըստ այդմ էլ կշարժվենք, եթե պարտք է, բայց դիմել է, գուցե չտանք, բայց մարդկանց հետ գործ ունենք»,-ասաց նախարարը:

Ջրային տնտեսության ռեսուրսների հետ կապված նախարար Առաքելյանը նշեց, թե  երբ նախարար է  նշանակվել, այդ որոշումն արդեն իսկ եղել է: «Կարևորն այն է, թե ինչպես ենք իրար հետ աշխատում, եթե հարց կա, զանգում եմ, հարցը լուծում ենք: Ցանկությունն էՙ միասին հարց լուծենք, թե բարդացնենք. առ այսօր չի եղել գերատեսչություն, որ չաջակցի գյուղատնտեսության հարցերում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա  նախարարը շեշտեց, թե ոչ միայն վարկերը, այլև դրամաշնորհային ծրագրերը բացահայտ պետք է հայտարարեն, թե ում է տրվում և անկեղծացավ, մեկ ամիս է աշխատում է, և ինքն էլ դեռ ամբողջությամբ չգիտի, թե ինչ ծրագրեր կան, ինչ մնաց հասարկ ֆերմերն իմանա, և դրա համար կաշխատեն հրապարակային:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ