27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շղթայով կգանք առաջ՝ միասին, ձեր աջակացությամբ. Գյուղնախ

2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարցրեց, թե արդյոք գյուղատնտեսությունը շարունակում է գերակա ճյուղ համարվել: Նա նաև հարցրեց, թե Գյուղատնտեսության մասին կա՞ օրենքի մշակում, նաև հարցրեց, թե հնարավոր է հողերի սերտիֆիկացման հարցը լուծվի:

Նախարարն ասաց, թե բոլոր երեք հարցերին կարելի է մեկ պատասխան տալ՝ Գյուղատնտեսության մասին օրենք ընդգրկելով: «Եթե գյուղատնտեսությունը համարվում է գերակա ճյուղ, չի կարող օրենք չլինել, չգիտենք՝ ինչ է նշանակում փոքր, միջին կամ խոշոր տնտեսություն, կամայական որոշում է կայացվում, եթե որոշում ենք սուբսիդավորել փոքրին»,-ասաց նախարարը:

Պատգամավորը հարցրեց, թե երբ կլինի այդ օրենքի նախագծի մշակումը: «Որովհետև գարնանը հարցրել ենք, ասել են աշունը, աշնանը՝ գարնանը»,-ասաց նա: Նախարարը ասաց, որ բյուջեի հետ կապված քննարկումները երբ ավարտեցին նոյեմբերին, դեկտեմբեին արդեն կսկսեն քննարկել պատգամավորների հետ միասին: «Շղթայով կգանք առաջ՝ միասին ձեր աջակացությամբ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ