12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաքրվում է. Հրապարակ

Ճանապարհային ոստիկանությունում ւսռաջիկայում հնարավոր են նոր պաշտոնանկություններ։ Նախօրեին ՃՈ նոր պետը՝ ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ժողով է արել վարչության ղեկավար կազմի հետ ու հորդորել, որ իրեն չխառնեն նախկին պետերի հետ, ինքը համակարգի մարդ է, դրսից չի բերվել ու ամբողջովին տիրապետում է տեսուչների՝ փող աշխատելու բոլոր նյուանսներին, եւ գուժել է հնարավոր պաշտոնանկությունների մասին։ Մինչ պետ դառնալը […]

«Բռնել գողացող մկան ձեռքը»

«Պետք է խոստովանենք՝ կառավարության ծրագիրն իրագործելու համար մեր ունեցած ժամանակահատվածը բավականին կարճ է։ Բայց փորձ է արվում վերցնել այս ծանրությունը ու առաջ ընթանալ։ Աստծուց խնդրում եմ, որ դա մեզ մոտ ստացվի։ Ես հավատում եմ, որ փոփոխություններ կլինեն, պարզապես չգիտեմ՝ այս վեց ամսում կկարողանա՞նք։ Հույս ունեմ, որ այս ծրագիրը վեցամսյա չէ։ Հուսանք ՝ երկարաժամկետ կլինի», –Henaran.am-ի […]

Երկրաշարժ Իտալիայում․ ցնցումները դեռ շարունակվում են /ֆոտո, վիդեո/

Իտալիայում նախօրեին 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետցնցումները դեռ շարունակվում են։ Գիշերվա ընթացքում ավելի քան 70 ցնցում է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մարկե նահանգում՝ Մաչերատա քաղաքում։ Սակայն ցնցումները զգացվել են Հռոմում, Պերուջայում, Ֆլորենցիայում եւ այլ խոշոր քաղաքներում։ Հետցնցումների պատճառով, չնայած անձրեւին, մարդիկ ողջ գիշեր դրսում են անցկացրել՝ վախենալով տուն գնալ։ Երկրաշարժի արդյունքում […]

Քննարկվում է հարկային պարտքերը «համաներելու» հարցը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը։ Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Զ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությանները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։ Թերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատեցին։ «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը […]

Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է համայնքների ղեկավարների 29-րդ ժողովին, որի ընթացքում սիրիական ճգնաժամին և տարածաշրջանային խնդիրներին: Ըստ  թուրքական «Aksam» թերթի` Էրդողանը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս, հետևյալ համեմատականն է անցկացրել: «Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում: Նույնը նաև Սիրիայի, Իրաքի, Հյուսիային Աֆրիկայի և ընդհանրապես Աֆրիկա մայրցամաքի […]

Գուրգեն Այվազյանը դեռ ողջ էր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գալիս են տարածաշրջան, այցելում Բաքու, Ստեփանակերտ, Երևան, որոշակի բաներ քննարկում ու պայմանավորվում երեք պետությունների ղեկավարների հետ, հայտարարում, որ մի ամսից Համբուրգում արտգործնախարարների օգնությամբ փորձելու են նախապատրաստել նախագահների հանդիպում ու գնում։ Այդքանից հետո արցախա֊ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում սպանվում է Գուրգեն Այվազյանը։ Հիմա հարց. այս նոր իրավիճակում, երբ Գուրգեն Այվազյանն այլևս մեզ հետ […]

Մի հպարտացիր

«Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա և դու շնորհ կգտնես։ Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծո վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ: Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպեսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի» (Առակաց 3։3-6)։

Սերը

ՍԵՐԸ 1. համբերող է 2. քաղցրաբարո է 3. չի նախանձում 4. չի ամբարտավանանում 5. չի գոռոզանում 6. անվայել վարմունք չի ունենում 7. իրենը չի փնտրում 8. բարկութեամբ չի գրգռւում 9. չար բան չի խորհում 10. անիրավության վրա չի ուրախանում 11. այլ ուրախանում է ճշմարտության վրա 12. ամեն բանի դիմանում է 13. ամեն բանի հավատում է […]

«Նա օժտված է մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով»

«Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի