30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

‹‹Մենք պետք է համատեղ պայքարենք թուրքական ժխտողականության դեմ›› Էդուարդ Շարմազանովը՝ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահին

Նոյեմբերի 2-ին Երևան է ժամանել Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը: ‹‹Զվարթնոց›› օդանավակայանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին դիմավորել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային հարթակներում: Դրական գնահատելով Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ԱԺ փոխնախագահը նշել է.

‹‹Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը վերահաստատեց, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պարտավոր ենք համատեղ պայքարել ընդդեմ ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այս առումով  Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ Ձեր ջանքերը կարող են օրինակելի լինել եվրոպացի շատ խորհրդարանականների համար››:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ