29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միհրան Հարությունյանի մենամարտը կբողոքարկվի

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադարձավ Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբիշ  Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու գործընթացին: «Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,-ասաց նա: Հրաչ Ռոստոմյանը շեշտեց՝ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ […]

Եգիպտոսի նախագահի թիկնապահը խուզարկել է Ջոն Քերիին ու արգելել նկարահանել /վիդեո/

Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆատտախ աս-Սիսիի հետ հանդիպումից առաջ ամն պետքարտուղար Ջոն Քերին անհարմար իրավիճակում է հայտնվել: Նախագահի թիկնապահը խուզարկել է Քերիին, որպեսզի տեսնի, թե արդյոք նրա մոտ հեռախոս կամ նկարահանող սարք չկա, քանի որ հանդիպումը նկարահանելը խստիվ արգելվում է:    

ՀՀ բոլոր դպրոցներում պետք է լուծվի սննդի խնդիրը (վիդեո)

Երևանում այսօր բացվեց Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը: Մասնակիցները 65 երկրներից են, ընդհանուր առմամբ 250 ներկայացուցիչներ, ներկա էին նաև մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նշենք, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ 6 տարի է՝ Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Այժմ ՀՀ 10 մարզերի 83 հազար երեխա ստանում է […]

Եղեգնաձորում 54-ամյա քաղաքացին գնացել է հանդամաս ու չի վերադարձել

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 4-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքացին` 54-ամյա Ռ. Հ.-ն առավոտյան մեկնել է «Մեշա» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան: Սեպտեմբերի […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունից  հայտնում են, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել։ Այս մասին տեղեկացանք  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Բարսեղյանը պահանջում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել խմբի այն անդամներին, որոնք հրազենային վիրավորում են ստացել: Ըստ հանրային կապերի բաժնի աշխատակիցների՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է:

«Մարդը հարցազրույց է տվել, դա կապ ունի՞ վերադառնալու հետ»

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին խոսակցություններից հետո պատգամավոր Ստեփան Մարգարյանն, ի վերջո, չի հասկացել՝ ինչն է  դրվում բանակցություններին սեղանին: «Հատկապես մեր կողմից անընդհատ լսում ենք, որ պետք է լինի փոխզիջում: Այն, ինչ որ ակնկալվում է փոխզիջել մեր կողմից, դա հասկանալի է, իսկ ի՞նչ ենք մենք ստանում, ի՞նչ է զիջելու Ադրբեջանը, այդպես էլ պարզ չէ»,- ԱԺ-ում […]

Պուտինը դեռ չի որոշել` կմասնակցի նախագահական ընտրություններին, թե ոչ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել Bloomberg-ին, որի ընթացքում նշել է որ դեռեւս հստակ չի որոշել` կմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին, թե ոչ, քանի որ, ըստ նրա, դրա մասին խոսելը վաղ է: «Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելը պարզապես վնասակար Է: Դեռ պետք է աշխատել, բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, դրանցից հետո միայն կտեսնենք` ինչպես կազմակերպել 2018 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի