27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է լինելու խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցը

ԱԺ Ֆինանսավարկային և Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը:  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նախ նկատեց, որ Օրենսդիր մարմնում չեն կարողանում համապատասխան հանձնաժողով ձևավորել՝ հասկանալու ի՞նչ է լինելու խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցը:

Էլինար Վարդանյանը Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է ՄԻՊ-ի դիրքորոշումն այս հարցում: Ի պատասխան պատգամավորի՝ Արման Թաթոյանն ասաց, որ Մարդու իրավունքների աշխատակազմը, իհարկե, զբաղվել է, այս հարցով: «Քննարկել եմ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ, նաև ՊՆ-ի հետ ենք քննարկել և մի քանի ծրագրեր կան, որոնք պատրաստվում ենք իրականացնել, կանխարգելիչ բնույթի՝ նաև քաղաքացիական հասարակությանը ներգրավելով:

Ինչ վերաբերում է կոնկրետ առկա վարույթների հետ կապված տեղի ունեցած դեպքերին, ասեմ, որ մենք զբաղվում ենք այնքանով, որքանով լիազորությունները թույլ են տալիս և պարզաբանումների միջոցով փորձում ենք հետևողական լինել»,-շեշտեց նա: ՄԻՊ գնահատմամբ՝ երևույթը ցանկացած դեպքում էլ մտահոգող է և պետք է ամեն ինչ անել՝ բացառելու նմանատիպ ցանկացած դեպք. «Առաջիկայում նմանատիպ ծրագրեր կան, որոնք ուղղված են համակարգային, կանխարգելիչ միջոցառումներին, որոնք նույնպես կներկայացվեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ