14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԻՊ-ը թույլ չի տվել իր աշխատակիցներին կրճատել

ՄԻՊ-ն առարկություն է ներկայացրել 2017 թվականի բյուջեով ՄԻՊ-ին հատկացվելիք գումարների վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ բյուջեի նախագծում կան որոշակի անճշտություններ, որոնք կվերանայվեն ու կներառվեն բյուջեի վերամշակված տարբերակում։ «Մի քանի ամսից մենք ունենալու ենք նոր օրենսդրական լուծումներ և աշխատավարձերի բարձրացումներ մեր աշխատակցիների համար, ինչպես նաև սոցիակական երաշխքիների բարձրացումներ, այնպես որ այստեղ կրճատումներ չեն կարող լինել»,-ասաց նա։

Ա․ Թաթոյանը տեղեկացրեց, որ երբ բարձրացվել է աշխատակցիների կրճատման հարցը,  առարկել է․ «Ես սկզբունքային առումով այդ հարցը բարձրացրել եմ, ոչ մի կրճատում չեմ արել և ասել եմ, որ չեմ էլ անելու»,-ասաց նա։ Խոսելով աշխատավարձերից ՝ նա նշեց, որ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցը չպետք է ավելի ցածր աշխատավարձ ստանա, քան ցանկացած նախարարության կամ դատարանի աշխատակազմի աշխատող։ Ինչ վերաբերում է արագ արձագանքման գրասենյակների փակմանը, ապա ՄԻՊ-ն ընդգծեց, որ դրանք ոչ միայն չեն նվազի, այլև կբացվեն ևս երկու մարզային գրասենյակներ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ