27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կան լիազորությունները դադարեցված ոստիկաններ. ՄԻՊ-ը՝ հուլիսյան դեպքերից

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՄԻՊ Արման Թաթոյանին 2017 թվականի բյուջեի քննարկմանը հիշեցրեց հուլիսյան դեպքերը. «Դուք հիշատակեցիք բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանության հարցը, մենք բոլորս ականատես եղանք մի նոր երեւույթի, երբ բերման ենթարկել հասկացության ներքո մարդկանց պարզապես առեւանգում էին: Եւ նոր բան, երբ նրանց տանում էին զորամաս, դա չլսված բան էր, գիտեմ, որ ձեզ մի քանի տասնյակ բողոքներ ներկայացվել են նաեւ զորամասում վերաբերմունքի հետ կապված՝ մարդկանց կտտանքների հետ կապված»,-ասաց նա՝ հետաքրքրվելով, թե գործում ինչ-որ առաջընթաց կա՞:

Պատգամավորը նաեւ հարցրեց ՄԻԵԴ վճռի մասին, երբ Վճռաբեկ նախագահի անունը «ցիտվում է» վճռում եւ քննադատության ենթարկվում կողմնակալության համար. «Ձեզնից քննադատություն ակնկալենք այս հարցում, որ հերիք չէ ֆինանսական հետեւանքներ են թողնում, նաեւ ծաղրուծանակ ենք դառնում ամենակարեւոր դատարանի դատավորների վարքագծի առումով»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով հուլիսյան դեպքերի մասին հարցին՝ Թաթոյանն ասաց, որ այդ հարցում իր դիրքորոշումը միանշանակ է. «Կարծում եմ՝ այդ օրերի ընթացքում բերման ենթարկելու ինստիտուտը ցույց տվեց, որ իր գործադրումը ՀՀ-ում արդյունավետ չէ, որովհետեւ, երբ վերլուծում էինք, ազատությունից զրկման առաջին փուլում խախտումներն ավելի շատ էին, քան հետագայում: Ինչ վերաբերում է կոնկրետ վայր բերման ենթարկելուն, այո, ոստիկանության ներքին զորքեր էին տեղափոխում բերման ենթարկվածներին, ուզում եմ ասել, որ այս մասին արտահերթ զեկույց եմ պատրաստում, մեկ ամսից ավարտին կհասցվի: Հիմա արդեն մեր աշխատանքները հարցազրույցներ են լրագրողների եւ վնաս կրած քաղաքացիների հետ. այնտեղ սկզբունքային հարցեր լինելու, բավականին համապարփակ փաստաթուղթ է ստացվում»,-ասաց Թաթոյանը:

Վերջինս  տեղեկացրեց, որ Ոստիկանությունից պարզաբանումներ պահանջել են, դրանք ներկայացվել են. «Կան լիազորությունները դադարեցված ոստիկաններ, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ենթակված ոստիկանության ծառայողներ: ՄԻՊ-ը նախաքննությանը միջամտելու լիազորություն չունի, բնականաբար, բայց մեր գործընկերների հետ լավ հարաբերություններ ունենալու հաշվին կարողանում ենք պարբերաբար լիարժեք տեղեկություններ ստանալ՝ գործն ինչ փոլում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ կայացրած վճիռների որակական մասին, Թաթոյանը համաձայնեց, որ այդտեղ եւս կան մտահոգությունններ՝ «պաշտոնատար անձանց գործողությունների մասով». «ՄԻԵԴ-ի ակտն ունի կատարման հատուկ մեխանիզմ, այն նախատեսված է նաեւ մեր օրենսդրությամբ: Դատական օրենսգրքում ունենք դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք, եթե միջազգային դատարանի կողմից խախտում է արձանագրվել ՀՀ-ի մասնակցությամբ, բայց թե ինչ ընթացք կստանա, այն իրավասու մարմինները պետք է կայացնեն, ես իրավասու չեմ գնահատակն տալ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ