27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավիթ Սանասարյանին և մյուսներին նվաստացրել էին՝ ստիպելով կոշիկները համբուրել. Ն. Զոհրաբյան

ԱԺ Ֆինանսավարկային և Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկակավար Նաիրա Զոհրաբյանը  բարձրաձայնեց «Սասնա ծռեր» խմբին աջակցող ցուցարարների կալանավորումների մասին հարցը: «Մի դեպքի՝ Տիգրան Մարգարյանի գործով աշխատեցինք իրար հետ: Այստեղ փակագծեր չբացենք, սակայն բացարձակ անմիաստ էր այդ երիտասարդի խափանման միջոցը փոխել, ոչ միայն փոխել, այլև հարազատներին չթույլատրել տեսակցություն»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին:

Պատգամավորը նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքացիներին անօրինական բերման էին ենթարկում, անգամ զբոսնողներին էին ձերբակալում, իսկ մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամաբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: «Հիշում եք, որ ես Ձեզ դիմել էի նամակով մի քանի քաղակտիվիստների՝ Սանսարյան Դավիթի և այլի համար, որոնց Ոստիկանության Դավթաշենի բաժնում փորձել էին նվաստացնել՝ ասելով, որ պետք է կոշիկները համբուրեն և այլն: Ձեր դիմումի համաձայն քրգործ էր հարուցվել, այս պահին այն ի՞նչ ընթացքում է»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Արման Թաթոյանն ասաց, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ կային դեպքեր, երբ բավարար հիմք չունենալով կամ առանց բերման ենթարկելու պատճառները պարզաբանելու մարդկանց բերման էին ենթարկել: «Այն զեկույցում, որ ես պատրաստում եմ, այս խնդիրներն արտացոլված կլինեն: Իմ մոտեցմամբ՝ կալանքը պետք է լինի բացառիկ միջոց և կալանքի դեպքում պետք է անհատական մոտեցման պայմաններում հիմնավորել, թե ինչու, օրինակ՝ քննարկվի անձի կողմից գործի քննությունը խոչըդոտելու հարցը, փախուստի դիմելու հարցը և այլն: Այս գործերով, թե որքան են ազատ արձակվածները չեմ կարող ասել, քանի որ պետք է դիմել իրավասու մարմնին, բայց հիմա մենք հարցումներ ենք արել այդ մարմիններին, որպեսզի վիճակագրությունը զեկույցում համապարփակ ներկայացնենք»,- ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանն, անդրադառնալով կոնկրետ Սավիթ Սանասարյանի և Անդրանիկ Ասլանյանի հետ կապված միջադեպին, ասաց, որ այս պահին գործը ՀՔԾ-ում է, ինչպես նաև ինքը  լրացուցիչ հարցում է ուղարկել՝ քրեական վարույթի ընթացքի մասին տեղեկանալու համար: «Այս պային միյան կարող եմ ասել, որ գործը շարունակում է քննվել»,-նշեց Թաթոյան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ