Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:





































