15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ առավոտյան աչքերդ բացում ես

Երբ առավոտյան աչքերդ բացում ես հանգիստ կամ անքուն գիշերից հետո, լույսի և հույսի շողի, ավանդական բարի լույսի հետ ուզում ես գոհություն և փառք տալ Աստծուն` պարգևած օրվա և կյանքի համար, քանզի Արարչի ձեռքում է մարդկային կյանքի ամեն վայրկյանը` անկախ մեր սոցիալական, հասարակական և քաղաքական դիրքերից: Գոհունակության և շնորհակալության այս զգացողությունը լցնում է օրդ հաստատ համոզումով և վստահությամբ` նոր եռանդով ու ջանադրությամբ այն անցկացնելու, բարին արարելու, գեղեցիկն ու վսեմն արժևորելու, աստվածապարգև կյանքի քաղցրությունը զգալու, ամենուր սեր, հույս և հավատ սփռելու: Ուզում ես իսկապես դառնալ ավետարանական աղն ու լույսը` անձնական օրինակով ցույց տալով, որ արարչաստեղծ ես և հավատարիմ նախնիներիդ հավատին ու թողած ժառանգությանը: Աստվածախոս Ս. Պողոս առաքյալն ասում է.

«Ուրախ եղեք միշտ, անդադար աղոթեցեք, ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թես. 5. 16-18):

Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ