29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս դեպքն արտառոց է. ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ՌԴ տարածք մուտքի արգելքից, ասաց. «Ցանկացած երկրի իրավունքն է առանց որևէ բացատրության համապատասխան քայլեր կիրառել, դա Վիեննայի կոնվենցիայից է բխում, բայց այս դեպքը արտառոց է այն առումով , որ առաջին անգամն է, որ ՀՀ-ի ՌԴ-ի հարաբերություններում այդպիսի բան է տեղի ունենում, այդ […]

«Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի»

«Պարբերաբար լինում են հանդիպումներ, բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ- Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կայունություն շփման գծում, սակայն, իրականում, Ադրբեջանն ըստ էության խախտում է պայմանավորվածությունները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում […]

Հանցագործությունը 2 օր անց բացահայտվեց

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 1973 թ. ծնված Արմենուհի Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկի քարտ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից […]

Փորձում են նաև Հայաստանի խաղամոլ բարեկամներին ներքաշել

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, թե փոխադարձ համաձայնության են եկել,՝ և առաջարկվում է մուտքի և ելքի ազատ ռեժիմ: Ըստ նրա՝ քաղաքացիները 265 օրվա ընթացում մինչև […]

ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական դիտարկումը կանցկացվի Օմարի լեռնանցքում

Սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան  /Մոլդովա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը  /Մեծ Բրիտանիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն […]

Վրաստանից Հայաստան գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝  սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այդ մասին տեղեկացրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

Անի Հովհաննիսյանի դեպքում ապօրինի որոշում է կայացվել.կբողոքարկի

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից: «Հիմքում դրել են այն հանգամանքը, որ իբր ազատության մեջ լինելով՝ կարող է հրապարակումներ կատարել: Բայց սա ապօրինի որոշում է»,-ընդգծեց պաշտպանը: […]

Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ: Զրուցակիցները կարեւորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր […]

Ինձ նույնիսկ ասել են, որ ես դարձել եմ սև թուղթ ստորագրող. աղմկահարույց նախագիծը հանվեց

Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը որոշել է շրջանառությունից հանել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Այս մասին նա նշեց այսօր Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում: Նա համաձայն է երկու տարբերակների հետ էլ՝ հանել քննարկումից կամ տեխնիկապես հետաձգել, բայց երկրորդ տարբերակի դեպքում խնդիրն այն […]

Բունդեսթագը կքննարկի Թուրքիա նոր զորքեր ուղարկելու ՆԱՏՕ-ի որոշումը

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել՝ Թուրքիա տեղափոխել Բալթիկ ծովում տեղակայված ռազմական ուժերը: Թուրքական «Timetürk» լրատվակայքի համաձայն՝ այս ուժերը պետք է հսկեն Սիրիայի օդային տարածքները: Արդեն հստակեցվել է նույնիսկ զինուժի՝ Թուրքիա տեղափոխվելու ժամանակացույցը: Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը նախարարների խորհրդի նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Թուրքիա զինված ուժեր ուղարկելու հարցը: Կայացված որոշումը այնուհետև կուղարկվի Դաշնային խորհրդարան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի