12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արգելանքը վերացել է»

«Գագիկ Ծառուկյանը անդամակցում է թիվ մեկ քաղաքական կառույցին՝ Ազգային ժողովին, հետևաբար նա չի հեռացել քաղաքկանությունից, ուղղակի նրան արգելել էին ղեկավարել ԲՀ կուսակցությունը: Հիմա այդ արգելանքը վերացել է: Նրան ասել էին, որ դու չպիտի զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պիտի զբաղվես, սա ավտորիտար ռեժիմին բնորոշ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: […]

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝  նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ […]

«Փորձ է արվում մեղմել ատելությունը» (վիդեո)

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն ու վարչապետ Կարեն Կարապետյանի հացազրույցը մի քանի լրատվամիջոցներին մատնանշում են, որ ՀՀ-ում ավտորիտար համակարգը չի փոխվում, փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հասարակությունն այդ ավտորիտար համակարգի նկատմամբ: «Մենք անկախ քաղաքականություն վարելու հնարավորություններ չունենք»,-այսօր ԱՃ ճեպազրույցների ժամին նկատեց նա՝ հավելելով, որ Հայաստանում դեռևս […]

«Ինչ մեղք է մեր պետությունը» /վիդեո/

«Ինձ համար շատ դժվար է ՀՀ առաջին նախագահի ահազանգերը և առաջարկները մեկնաբանելը, բայց  որ ծանր վիճակում ենք դա բացարձակ իրականություն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Հիշեցնենք, որ  Տեր-Պետրոսյանը նշել էր. « Մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան […]

Միջատ` նրբերշիկի մեջ. Իրավունք

Նրբերշիկների բաղադրությունում ցուպիկներ եւ բակտերիաներ սկանդալային պատմությունը դեռ չմարսած, հայ սպառողները բախվեցին մեկ այլ խնդրի եւս։ Այս անգամ ի հայտ եկավ պնդում, որ «Աթենք» ընկերության «Գանձասար» նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել է միջատ։ Ինչպե՞ս կարող էր միջատը հայտնվել փաթեթավորված նրբերշիկի մեջ պարզելու համար դիմեցինք ընկերությանը։ Ստացանք ընկերության մարկետոլոգ Զառայի հետեւյալ մեկնաբանությունը. «Այն սպառողը, որը նրբերշիկի մեջ […]

Կարող է ուշացած լինել

«Ոչ միայն վեց ամիսը,  այլև վեց րոպեն բավական է դրական փոփոխություններ անելու համար: Լավ գործ անելու համար մի քանի րոպեն էլ բավական կլինի: Կառավարության ծրագիրը հարկավոր է արագորեն  կյանքի կոչել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ ընդգծելով՝  Հայաստանը հիմա այնպիսի վիճակում է, որ ամեն դրական քայլ կարող է […]

Որոշ տարածաշրջաններում անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում  տեղում է թույլ անձրև: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ձերբակալվել է դատավոր Իշխան Բարսեղյանը

Քիչ առաջ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ըստ  շրջանառվող տեղեկությունների նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ: Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի