27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետին` սիրային մոտիվներով. Հրապարակ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ինչպես նշում են նրա շրջա­պատի մարդիկ, խիստ մեծ ուշադրու­թյուն է հատկացնում իր PR-ին եւ ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում է իր անձի կարեւորությունն ընդգծելու համար: Հավանաբար, այդ նպատակով Էլ նա իր ֆեյսբուքյան էջում տեղագրել է ՌԴ Սամարայի նահանգի նոտարական պա­լատի նախագահ Գալինա Նիկոլաեւայի շնորհավորական ուղերձը’ կապված Վա­նաձորի քաղաքապետ դառնալու հետ:

Այն հագեցած է Պուշկինի ժամանակների սիրային նամակներին հատուկ քնա­րական զեղումներով ու պաթետիզմով: «Հարգելի եւ թանկագին ընկեր Մամիկոն Լենդրուշովիչ»,- գրում է Գալինա Նիկո լաեւան. «Ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր կյանքում ար­ձանագրված եւս մեկ համոզիչ հաղթանա­կի առթիվ’ ընտրություններում տարած հաղթանակի, որոնց միջոցով ավագանին, արտահայտելով վանաձորցիների կամքը, Ձեզ մեծ վստահություն հայտնեց»:

Ուշագրավ են նաեւ եզրափակիչ տողերը: «Մաղթում եմ Ձեզ նորանոր բարձունք­ների անվերջ նվաճում, Ձեր գաղափար­ների եւ ոչ ստանդարտ որոշումների, ինչպես նաեւ պրոգրեսիվ եւ նույնիսկ ամբիցիոզ նախագծերի իրականացում»: Սա այն շնորհավորանքներից է, որի ամեն բառը մի քանի աստիճանով բարձրաց­նում է ինքնագնահատականդ, այդ դեպ­քում ինչու չմասսայականացնել այն, եթե կա համապատասխան միջոց’ Ֆեյսբուքը: Նկատենք, որ Մամիկոն Ասլանյանը գրանցված է սոցիալական մի քանի ցան­ցերում` «Օդնոկլասնիկի», «Թվիթեր», «ՎԿոնտակտե», սակայն ամենաակտիվը Ֆեյսբուքում է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ