11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Գոնե հույս

Ադրբեջանում կտրուկ՝ մոտ երկու անգամ նվազել է բանանի գինը՝ 2.5-3 մանաթից հասնելով 1.2-1.5 մանաթի, դրամով արտահայտած՝ 850-ից նվազել Է 420 դրամ, իսկ ահա մեր երկրում, բանանի գինն այդպես էլ չի իջնում․ բոլորը գիտեն՝ խնդիրը մոնոպոլիան է։ Նույն իրավիճակը բենզինի ներկրման ու վաճառքի ոլորտում է առկա․ հարևան Վրաստանում բենզինը անհամեմատ էժան է, քան մեր երկրում։

Անդրադառնալով  այս  թեմային՝  տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց․ «Այս խնդիրն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Մենք ծովային տրանսպորտ չունենք, իսկ դա, ինչպես հայտնի է, ամենաէժան տրանսպորտն է։ Ստացվում է՝ այս պարագայում  ինքնարժեքի ձևավորման հարցում տրանսպորտի տեսակը  կարևոր դերակատարում ունի։  Այս հանգամանքը, բնականաբար, մենք պիտի հաշվի առնենք։ Բայց, միաժամանակ, պետք է շեշտել՝ այս բարձր գները միայն տրանսպորտի գներով չեն պայմանավորված։ Այստեղ առկա է մենաշնորհի խնդիր»։

Տնտեսագետը շեշտեց՝ վարչապետի ելույթները հուսադրող են․ կառավարության նոր ծրագրում հակամենաշնորհային  քաղաքականությանը, ազատ մրցակցության դաշտի ապահովմանը վերաբերող կետերը օգնում են հուսալ, որ մենաշնորհները գոնե ինչ-որ չափով կնվազեն։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ