27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամոթ. Հրապարակ

Անշուշտ, ձեր շրջապատում էլ կան մարդիկ, որոնք մանկության կամ պատանեկության տարիներին ճանաչել են այսօրվա բարձրաստիճաններին եւ մեծահարուստներին: Նրանք, որպես կանոն, դեմքի արհամարհական ժպիտով պատմում են. «Այսինչը մեր բաժնում հասարակ ինժեներ էր», կամ`«Այնինչը մեր թաղի Սիրուշին սիրահարված, ամբողջ օրը մեր բակում էր»:

Դժվար է ասել, թե այդ հիմար արտահայտություններն ինչու են արվում` այսօրվա նախագահն ու վարչապետը, նախարարներն ու բիզ­նեսմենները ոչ նախագահ են ծնվել, ոչ նախարար, ոչ էլ միլիոնատեր: Եթե արդար ու հավասար մրցակցության մեջ նրանք «ձեր բաժնից» աճել- դարձել են նախարար ու բիզնեսմեն, իսկ դու այսօր դեռ նույն կամ նմանա­տիպ բաժնում շարքային աշխատող ես մնացել, խոսում է քո անկարողու­թյան, ընդունակությունների պակասի մասին:

Ընդհանրապես, տարօրինակ վերաբերմունք ունենք մարդկանց կարիերայի, հաջողությունների նկատմամբ: Հրապարակավ քծնում պաշ­տոն ստացածներին, իսկ թիկունքում բամբասում եւ նախանձում նրանց: Այս մտորումների առիթը Ղարաբաղի հերոս Վիտալի Բալասանյանի նշա­նակումն էր ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Երբ ապրիլյան պատերազմի օրերին նրա հերոսական կերպարի, պահված­քի մասին լեգենդներ էին հյուսվում, հանրովի երկրպագում էինք նրան, համարում, որ մեծ ռազմական գործչի տեսակի հետ գործ ունենք, որին ըստ արժանվույն չենք գնահատել:

Կարծիք կար, որ նրան պետք է Արցախի պաշտպանության բանակի հրամա­նատար նշանակել, նման զինվորա­կաններ են մեզ պետք: Սակայն ամռա­նը ժողովրդի սիրելի Վիտոն դարձավ թիրախ, նրա հայտնվելը «Սասնա ծռերի» հետ բանակցողների ցանկում, հետագա իրադարձություններն ստի­պեցին, որ մարդիկ գահընկեց անեն իրենց կուռքին: Երեկ ար­դեն ոմանք քննադատում էին նրան եւ նրան նշանակողներին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ