27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ով էր խանգարում. Ժամանակ

Կառավարության Նոյեմբերի 3-ի նիստում վարչապետ Կարեն Կարա­պետյանն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարել է երկշաբաթյա ժամ­կետում պատրաստել ապօրինի հարստացման դեմ քրեական հե­տապնդման մասին օրենքի նախա­գիծ, որպեսզի պաշտոնյաները քրե­ական պատասխանատվության են­թարկվեն, եթե նրանց ունեցվածքի դինամիկան չի համապատասխա­նում ստացած օրինական աշխատա­վարձին կամ եկամտին:

Հնչում է բավական ուժեղ ու ազդեցիկ եւ, իհարկե, ողջունելի: Սակայն այդ ամենը ստվերում է մի հարց՝ իսկ ի՞նչը կամ ո՞վ է խանգարել, որպեսզի ապօրի­նի հարստացող պաշտոնյաների գործով Հայաստանի իշխանությունը զբաղվի մինչեւ հիմա` առանց այդ օրենքի: Ասել, թե դրան խանգարել է օրենքի բացակայությունը, կլինի երեւի թե շատ ծիծաղելի եւ զավեշտալի: Ուրեմն ի՞նչ է փոխելու օրենքը, եթե Հայաստանը այժմ էլ ունի բավականաչափ օրենսդրա-իրավական դաշտ, որպեսզի ապօրինի հարստացողները ենթարկվեն պատասխանատ­վության:

Ամբողջ խնդիրն այն է, որ նոր օրենքը պետք է գիծ քաշի, եւ հենց այդ գիծն է լի­նելու դրա կարեւորությունը: Ընդ որում, դա լինելու է ոչ թե գիծ, որից այն կողմ ապօրինություններն այլեւս չեն հան­դուրժվելու, այլ լինելու է մինչ այսօր տե­ղի ունեցած ապօրինի հարստացումնե­րի պաշտպանական գիծը: Մշակելով եւ ընդունելով ապօրինի հարստացման, այսպես կոչված, քրեականացման մա­սին օրենք` Հայաստանի իշխանությունը փաստացի գիծ է քաշում, այսպես ասած, անցյալի ու ապագայի միջեւ եւ անցյալը թողնում է այդ գծից այն կողմ: Ահա թե ինչի համար է անհրաժեշտ օրենքը ապօրինի հարստացման քրեա­կանացման մասին:

Օրենքը, բնականաբար, չի ունենալու հետադարձ ուժ եւ վերաբերելու է այլեւս ներկային ու ապագային: Մինչդեռ ձա­յաստանի ապօրինի հարստացման խնդիրը կամ դրա բուն մասը անցյալում է, եւ օրենքը, քաշելով այդ գիծը, կօգնի ձեւավորել նոր իրավիճակ’ բուն խնդիրը այլեւս թողնելով անցյալում: Հայաստանի իշխանական համակար­գը անցնող երկու տասնամյակի ընթաց­քում լուծել է ապօրինի հարստացման հիմնարար հարցեր եւ զգալիորեն լուծել է նաեւ այդ ապօրինի հարստացումը որոշակիորեն «օրինականացնելու» կամ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր` թղթերով ամեն ինչ կարգին դարձնելու հարցեր:

Այդ համակարգը կապիտալի «նախնական կուտակման» ժամանա­կաշրջանում կարողացել է կուտակել, ամբարել եւ կուտակված կապիտալն, այսպես կոչված, ինստիտուցիոնալացնել այնքան, այնպիսի պաշարներով եւ ծավալներով, որ ապագայի համար այ­լեւս ստեղծել է «օրինական» հարստաց­ման բավականաչափ տարբերակներ:

Այժմ ընդամենը առկա է անցյալի եւ ապագայի միջեւ գիծ քաշելու, այդպիսով անցյալի էջը «փակելու», «ծալելու» խնդիր, ինչի համար էլ հարմար միջոց են նոր օրենքը եւ դրան հարակից մի շարք այլ փաստաթղթային նորարարություն­ները: Դրանք կձեւավորեն արդեն Նոր իրավիճակ, խնդիրը կտեղափոխեն նոր հարթություն` անցյալը դնելով մի կողմ, ապագայի համար սահմանելով նոր պա­տասխանատվություն` անցյալը ազատե­լով պատասխանատվությունից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ