12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում կատարված սպանության գործով 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. 2-ը հետախուզվում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալների մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ խոսքը վերաբերում է 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային […]

Նախագահը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական […]

Վազգենին զգում են իրենց մեջ… /վիդեո/

‹‹Մեր դպրոցի երեխաները, որոնք սպարապետի անունը կրող դպրոցում են սովորում,  հաճախ գնում են զորամաս, այցելում եմ թանգարան: Մեր դպրոցում այդ ամենը կազմակերպվում է հավուր պատշաճի: Աշակերտները Վազգենին զգում են իրենց մեջ: Այսօր երեխաները միմյանց հերթ չէին տալիս. ուզում էին Եռաբլուր գալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատ գյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Հովհաննես […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հանդիպումը: Հանդիպման ընթացքում բովանդակալից զրույց ծավալվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց դինամիկ զարգացում ապրող փոխհարաբերությունների առնչությամբ։ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադրաձան միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված աշխույժ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովսեփյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ: «Նրա վիպակները, պատմվածքներն ու թագմանությունները մնայուն արժեքներ են մեր գրականության մեջ: Նշանակալի է նաև Ռուբեն Հովսեփյանի՝ որպես «Նորք» գրական հանդեսի խմբագրի ավանդը հայ գրականության տարածման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում […]

15-ամյա աղջիկը երկրորդ անգամ մայր է դարձել

Սանկտ-Պետերբուրգի 15-ամյա բնակչուհի Յուլիայի պատմությունը ցնցել է հանրությունը։ Աղջիկը բոլորովին վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել։ Տարիներ անց ամառանոցում հանգստանալիս Յուլիան ծանոթացել է միջին տարիքի մի տղամարդու հետ՝ Իվան անունով։ Օրերից մի օր տղամարդը բռնաբարել է աղջնակին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Իվանն էլ փորձել է ինքնասպան լինել՝ նրան հազիվ են փրկել․ ինքն իրեն […]

Ի՞նչ գնով կփակեն պարտքը. նախարարը մանրամասնեց

«Հայաստանի ֆերմերներին խաղողի դիմաց պարտքերը մարելու համար գինու-կոնյակի գործարանները կվաճառեն կոնյակի սպիրտի պաշարները»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ գործարանները ֆերմերներին ընդհանուր առմամբ շուրջ 500 մլն դրամ են պարտք (1.05 մլն դոլար): Գյուղնախարարությունն աշխատում է ACBA բանկի հետ, որպեսզի այն պայմանագիր կնքի գործարաններից մեկի հետ: Այս կերպ գումարներն ավելի […]

Վերանայվել է գործարար Արմեն Բունիաթյանի նկատմամբ կայացված 610 միլիոն դրամ փոխհատուցման որոշումը

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ գործարար Արմեն Բունիաթյանը դիմել էր  ՀՀ նախագահին և վարչապետին հայտնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից իր ընկերության/<<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի,/ նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում և կիրառվել վարչական տույժ, ինչի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել և  խնդրել ուսումնասիրել գործը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի […]

Երևանում պայթեցրել են նախկին տպարանի շենքը

«ՆորՏԵղ Շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին Երևանում պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ է իրականացրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, պայթեցման միջոցով քանդվել է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան): Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի