15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային հերոսի հորաքրոջ որդին և զինվորը` կգիշերի Գործադիր մարմնի շենքի դիմաց

ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ որդին և նրա զինվորը՝ Սարգիս Ղազարյանը այս գիշերը կլուսացնի Կառավարության շենքի մոտ։

Ինչպես արդեն հայտնել ենք Սարգիս Ղազարյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին  վաղ առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարել և «արդարադատություն» պահանջելով կանգնել է Գործադիր մարմնի շենքի դիմաց։

«Ցուրտը ու քաղցը ինձ չի վախեցնում՝ հատուկ ջոկատի զինվոր եմ։ Առողջություն ու կյանք եմ դրել հայրենիքիս համար․․․միշտ պատրաստ եմ ու հույս ունեմ , որ Կարեն Կարապետյանի համար ամեն զինվորը թանկ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։

Արդեն հայտնել էինք, որ ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան  հանիրավի դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով: Նա նշում է, որ 55 հազար ԱՄՆ դոլար է  «Արցախբանկի« նախկին աշխատակից Անուշ Շահրամանյանին, որի հետ   նոտարական վավերացմամբ կնքվել է փոխառության պայմանագիր։ Ազատամարտիկը ունի  ստացական։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ