22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Շուրջ 130 հազար ընտանիք կօգտվի գազի ամենաէժան սակագնից. նախարար/վիդեո/

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին օրենքի նախագիծ:

Նախագծով առաջարկվում է հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:

Նախարարը նշեց , որ որոշման նախագծով սահմանվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքները անապահովության գնահատման համակարգում հաշվառված «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցողներն են, միաժամանակ առաջարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները սահմանելիս կիրառել տարբերակված մոտեցում:

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ամենաէժան գազի սակագնից քանի՞ ընտանիք կօգտվի, նախարարն ասաց, որ շուրջ 130 հազար:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ