27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տալ արժեք անհեթեթ հայտարարություններին մենք չենք պատրասվում. ԱԳՆ

Ինչո՞ւ Հայաստանը չի արձագանքել հայտարարությանը, թե խաղաղության մեծ պայմանագիրը պատրաստ է եղել, բայց Հայաստանը հրաժարվել է այն ստորագրել: Այսօր 2017 թվականիի պետական բյուջեի քննարկման ժամանակ նման հարց բարձրացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Զարմանալի է, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չարձագանքեց Սերգեյ Մարկովի հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագիր պատրաստ էր, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակով պիտի ընդգրկվեր, բայց հայկական կողմը վերջին պահին չստորագրեց»,- դիմելով ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց Զոհրաբյանը:

Պատգամավորը գտնում է, որ Սերգեյ Մարկովն ամենևին էլ պատահական մարդ չէ: Նա հիշեցրեց՝ Մարկովը քաղաքագետ է, հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ադրբեջանական լոբբիստ, ով կրեմլյան կուլիսներում ակտիվ «խլտացող մարդ է». «Նման մարդը պատահական հայտարարություն անել չէր կարող»,- շարունակեց պատգամավորը: Սակայն, Շավարշ Քոչարյանը, պատասխանելով պատգամավորին, շեշտեց, որ Մարկովը պետական պաշտոնյա չէ: «Այն անհեթեթությունը, որ ինքը ասել է, իմաստ չունի, որ ԱԳՆ-ն արձագանքեր: Տալ արժեք անհեթեթ հայտարարություններին մենք չենք պատրասվում»,- ասաց Քոչարյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց և պնդեց, թե ինչ-որ մեկն ԱԳՆ-ից պետք է արձագանքեր. «Կարծում եմ, որ եթե ոչ մշտապես բացակայող Էդվրդ Նալբանդյանը, ապա ԱԳՆ-ից գոնե մեկը պիտի արձագանքեր»,-շեշտեց նա: ԱԳ փոխնախարարը հարցի շուրջ իր տեսակետը չփոխեց և նշեց,եթե իրենց գրավոր հարց ուղարկեն, ապա իրենք կպատասխանեն.«Բայց Մարկովին պատասպխանել չենք պատրաստվում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ