27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանն ազատ ու անկախ տեսնելը նրա գերագույն նպատակն էր»

Այսօր «Հանրապետական» կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ  այցելել են  Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ հիմնադիր  Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանն անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբավորման իրականացրած գործողություններին՝ նշելով, որ չի ուզում նրանց փնովել, քանի որ նրանց գործունեությանից ու գաղափարներից լավատեղյակ չէ:

«Բայց եթե կա ընդվզում, մահին ընդառաջ գնալու գաղափար, ուրեմն պետությունը պիտի ջանա անել այնպես, որ այդ ընդվզումն աստիճանաբար վերանա: Պետությունը, կառավարությունն այսօր անելիքներ ունեն այդ հարցում: Քանի որ մեր կուսակցությունն այսօր իշխանական է, մեծ անելիքներ ունի: Ուզում եմ Աստծուց խնդրել, որ  մեր կուսակցությունն ազնվորեն կատարի իր առաքելությունը:  Ես մասնակցել եմ նրանց /«Սասնա ծռերի»- հեղ./  կարգավիճակին վերաբերող հարցերին, նույնիսկ շատերի դեմ ընդվզել եմ, բայց չեմ կարող ասել, թե ինչի մասին է խոսքը. գաղտնիք է: Ես ցավ եմ  ապրել այդ իրադարձություններից», – ասաց Հասմիկ Նավասարդյանը:

Խոսելով Աշոտ Նավասարդյանիգաղափարների մասին՝ Հասմիկ Նավասարդյանն ընդգծեց. «Ես Աշոտին հենց այդպես՝ հայրենասեր եմ պատկերացրել, երբ ցանկացել եմ ընտրել նրան: Հայրենասիրությունը նրա գերագույն խնդիրն էր:  Նա երազում էր Հայաստանը տեսնել ազատ ու անկախ, տեսնել, թե ինչպես են սփյուռքահայերը Հայաստան վերադառնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ