05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախընտրական շոո՞ւ /վիդեո/

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի գործունեությանը  հայտարարեց, որ իրենք գնալու են իրենց կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման:

«Այն բոլոր գործառույթները, որոնք որ հնարավոր է, որ պետությունն իր վրա վերցնի, այդ գորառույթները մենք կիրականացնենք»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի  այն հայտարարությանը, թե պետք է հաշվի առնել նաև սեփականատիրոջ իրավունքները, Վարդան Արամյանն արձագանքելով նշեց, որ դա ենթադրում է, որ պետք է արդար գտնվեն նաև տնտեսվարողների հետ:

«Այն, ինչ որ մենք իրականացնելու ենք, գաղափարախոսությունն այն է, որ գումարները գալիս են բյուջե, որից հետո բաշխվում է «Սեքյուրիթի դրիմ»-ին որպես ծառայությունների գնում, այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու ամբողջությամբ»:

Հարցին, թե արդյոք սա նախընտրական շոու չէ իշխանությունների կողմից, Արամյանը պատասխանեց. «Տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել, մի բան մենք կարող ենք ասել, որ այն խոստումները, որոնք այս թիմը՝ վարչապետի գլխավորությամբ և նախագահի հորդորով եղել է, մենք հետամուտ ենք լինելու մեր ասածներին, թե ինչպես դա մեկնաբանվի, թող ժողովուրդը գնահատի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ