15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլարի վարկ է վերցնում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև՝ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով: Վարկը տրվում է 22 տարի մարման ժամկետով, որից արտոնյալը` 15 տարի:

Ծրագրի նպատակն է վերակառուցել և բարելավել մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ