27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի է ունենալու լրջագույն իջեցում

Մինչև նոյմբերի վերջ ամբողջապես պարզ կլինի գազի սակագնի վերանայման հարցը: «Գազպրոմ Արմենիայի կողմից ներկայացված է ու քննարկվում է սպառողական խմբերի տարբերակումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով գազի գնի վերանայման գործընթացներից: Նա նշեց, որ ներկայիս 140 դրամի փոխարեն գազի մեկ խորանարդ մետրը մինչև 600 խորանարդ մետր օգտագործողների համար կդառնա 100 դրամ: Նրա խոսքով՝ իջեցումը կազդի նաև մյուս խմբերի սպառողների վրա: Ի դեպ, Վարդան Այվազյանը կասկած չունի, որ այդ իջեցումը ազդելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ու փետրվարի 1-ից սակագնի նվազեցում է լինելու:

Առանձին սակագին է լինելու նաև խոշոր սպառողների համար, այսինքն՝ սա առավելություն կլինի ներդորղների համար:

«Այս բոլոր իջեցումները պետական բյուջեի վրա ոչ մի լրացուցիչ ծախս չի բերելու»,-ասաց նա՝ հավելելով, որ սա շատ դրական քայլ է. «Այնքան հաճելի կլինի, որ նման քայլերը շարունակվեն: Սա երկարատև առումով է, եթե ծավալներն էլ ավելասնես, գազի սպառման ծավալները կավելանան»:

Պատգամավորը շեշտեց՝ ռուսական կողմը հասկանում է, որ վնասներ է կրելու նման կերպ:

«Անունն ինչ ուզում եք, դրեք, տեղի է ունենալու լրջագույն իջեցում սոցիալական բոլոր խմբերի համար»,-կարևորեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ