Եթե չհավաքվի բուժման 6 միլիոն դրամը, 26-ամյա աղջիկը կհայտնվի կյանքի և մահվան արանքում /վիդեո/
Երևանաբնակ 26-ամյա Գոհար Եսայանը հիմա առավել քան երբևէ ունի մեր աջակցության կարիքը: Աղջիկը բոլոր երիտասրդների նման ապրում և աշխատում էր անհոգ, երջանիկ, մինչև որ այս տարվա սեպտեմբերին առողջական խնդիրներ ունեցավ, դիմեց բժշկի և պարզվեց, որ նրա մոտ առկա է լիմֆոմա՝ բավականին զարգացած: Անմիջապես նշանակվեց քիմիաթերապիայի ութ կուրս, ամեն մի կուրսն արժե 1 000 000 դրամ […]





































