27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ կանխատեսում է անում Արտեմ Ասատրյանը մյուս տարվա համար (վիդեո)

2017 թվականի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակների, նպաստերի եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Անհրաժեշտ միջոցները, որոնք նախատեսվել են 2017 թվականի բյուջեի նախագծում, դուք տեղյակ եք, նաեւ առաջին օրը հնարավորություն ուներ ֆինանսների նախարարը ամբողջական ներկայացնելու ըստ ոլորտների բաշխման հնարավորությունները, պետական բյուջեի երեսուն տոկոսից մի փորք ավելին ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտին: Նույնիսկ մի փորք ավելի քան նախորդ տարի»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ բարձրացնելու կարիք միշտ էլ կա:

Լրագրողներից մեկի հարցին, թե նախորդ տարի հայտարարել էիք, որ այս տարի ավելի վատ է լինելու, եւ իրականացավ, հիմա ինչ սպասելիքներ կան, Ա. Ասատրյանն ի պատասխան ասաց, որ բնակչության կենսամակարդակը բարձրանալու է: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում, այն բոլոր ծրագրերն ու ուղղությունները, որոնք ներկայացված են պիտի նաեւ սոցիալական բեռի թեթեւացման բերեն»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ աղքատության կրճատման վերաբերյալ վերլուծություն միեւնույն ժամանակ չի արվում: Քանի տոկոսով կմեղմվի սոցիալական բեռը հարցին, նախարարն ասաց, թե նման տոկոսներ տալ բնականաբար տեղին չի, եւ ոչ մասնագիտական: «Ես նկատի ունեմ այն ուղղությունները, որ մասնավորապես էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման սոցիալապես անապահով ընտանիքների համար նկատի ունեմ այն ուղղությունները, որոնք վերցված են գյուղմթերքի մշակման, բացառապես ուղղված են սոցիալական բեռի թեթեւացմանը»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ