11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Ների՛ր, որ ներվես»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը  հորդորեց  չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին:

Լրագրողները  Արմեն Աշոտյանին հարցրին՝  արդյո՞ք փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո իր ասածները Ծառուկյանի մասին ուժի մեջ է,  պատասխանեց. «Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը, ըստ իս, չի հայտարարել իր վերջնական որոշման մասին վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումները իր ներքին գործն է: Ես առաջարկում եմ չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին: Ինչ վերաբերում է ներել-չներելու մասին հայտարարությանը, դա քրիստոնեական է, քրիստոնեական բարոյագիտությունն ավելի հեռու է գնացել անգամ այս պատվիրանների մեջ՝ ձեւակերպելով՝ ների’ր, որ ներվես»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ