15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դեֆոլտ չի լինի

2017 թվականի  բյուջեն նույն համամասնությունը, նույն տրամաբանությունը ունի, ինչ վերջին մի քանի տարվա բյուջեներն ունեին. ստացվում է՝ կտրուկ արմատական փոփոխություններ ակնկալելը դժվար է:   Այսօր «Հենարան»   ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակեր արտահայտեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Վերջինս շեշտեց՝ բյուջեում նաեւ բացասական միտում է նկատել՝ պետական պարտքի սպասարկմանը հետզհետե ավելի մեծ գումարներ են ուղղվում: Եթե 2016 թ-ին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել էր մոտ 100 մլրդ դրամ, ապա 2017-ին 119 մլրդ դրամ է։

«Դա օբյեկտիվ փաստերով է պայմանավորված, մեր վարկային պարտավորություններն են, ներքին պարտքի սպասարկումն է, գնալով ավելի մեծ մասնաբաժին ենք տալիս բյուջեից պետական պարտքի սպասարկմանը, ինչը  բացասական միտում է եւ քիչ թե շատ օբյեկտիվ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը:

Նրա խոսքերով՝ բյուջեում նաեւ դրական միտում կա: Գործադիր եւ օրենսդիր մարմինների հատկացումների մեջ մոտավորապես 10 մլրդ դրամի նվազում կա, ինչը կարելի է դիտարկել  որպես ուռճացված ծախսերի կրճատում:

Տնտեսագետը նաեւ  դժվար իրականանալի խնդիր է տեսնում  3,2 % տնտեսական աճի ցուցանիշի ապահովման հարցում, ինչը խոստանում է նոր կառավարությունը:
Տնտեսագետն ընդգծեց՝ այս պահին  ֆինանսական  ոլորտում եղած խնդիրները թույլ չեն տալիս կարծել, որ մեր երկրին սպառնում է դեֆոլտը:

«Հսկող մեխանիզմներ կան, այս պահին վստահաբար կարող ենք արձանագրել՝ դեֆոլտ լինել չի կարող», – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ